News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեռ հայտնի չէ` «Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը կմասնակցի՞ «Միսս աշխարհ-2012» մրցույթին, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միսս Հայաստան-2012» կազմկոմիտեի պատասխանատու Մամիկոն Դանիելյանը` հավելելով, որ ավելի հավանական է, մասնակցելը, քան` չմասնակցելը:

Նրա խոսքով` հայկական կողմն այժմ նրանց հետ բանակցությունների մեջ է, նամակներ են գրում, հարցեր են տալիս, ճշգրտումներ են անում եւ այլն: Մրցույթից մեկուկես ամիս առաջ վերջնականապես պարզ կլինի Հայաստանի մասնակցության հարցը, հնարավոր է նաեւ դրանից շուտ իմանանք:

Նշենք, որ «Միսս Աշխարհ 2012» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում Հայաստանը դեռ նշված չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 5-ամյա ընդմիջումից հետո: առաջին անգամ անցկացվող  «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցել են 18-ից 24 տարեկան մոտ երկու տասնյակ գեղեցկուհիներ: Մասնակիցները պետք է ունենային 170 սանտիմետրից ոչ պակաս հասակ եւ մոդելային արտաքին: Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում  հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին: NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը «Միսս Հայաստան» ճանաչված Աննա Առաքելյանի հետ:

Ի դեպ, մինչ այժմ Հայաստանը երբեւէ «Միսս աշխարհ» մրցույթին մասնակից չի ուղարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ