News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում հունիսի 5-ին հանրապետության 40 քննակենտրոններում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննություն կհանձնի 11792 դիմորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Իսկ հունիսի 8-ին քննություն կանցկացվի «Ռուսաց լեզու», հունիսի 12-ին` «Մաթեմատիկա», հունիսի 15-ին` «Օտար լեզու», հունիսի 19-ին` «Ֆիզիկա» առարկաներից: Օտար լեզուների մեջ գերիշխողը անգլերենն է, ապա` ֆրանսերենը եւ գերմաներենը, այնուհետեւ` իսպաներեն, իտալերեն եւ եսւ 4 դիմորդ` պարսկերենից:

Պետական ավարտական եւ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 22-ին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաներով: Իսկ հունիսի 1-ին «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» եւ աշխարհագրություն» առարկաներից  քննություն հանձնած դիմորդները իրենց գնահատակնները կիմանան հունիսի 5-ի երեկոյան կամ հունիսի 6-ինննությունից 5 օր անց, ինչից հետո մեկ օրվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկում կազմակերպել: Բայց անկախ բողոքարկումից` թեստերի վերանայման շրջանակում, եթե որեւէ առաջադրանքի մեջ մասնագիտական կամ տեխնիկական խնդիր է հայտնաբերվում, ապա բոլոր դիմորդների միավորը բարձրանում է` անկախ նրանից, թե բողոքարկել են, թե ոչ:

Գայանե Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ ամենաշատը դիմորդները դիմել են Երեւանի պետական համալսարան, այնուհետեւ` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան եւ Երեւանի պետական  բժշկական համալսարան: Երեւանում այս տարի դիմում հայտ է ներկայացրել 5983 դիմորդ, իսկ 2010թ` 6161 էր: Մարզերից ամենաշատ դիմորդներ կան  Շիրակի մարզից` 1540 դիմորդ, այնուհետեւ` Լոռիի մարզից, իսկ Սյունիքում այս տարի կար 937 դիմորդ: Ամենաքիչ դիմորդները Վայոց Ձորում են` 408 դիմորդ, թեեւ նախորդ տարվա համեմատ` աճ է գրանցվել: Այս տարի քննական արդյունքները ավելի վաղ են ամփոփվելու: Հուլիսի 15-ին դիմորդները կիմանան, թե որ բուհ են ընդունվել, որ մասնագիտությամբ եւ անվճար, թե` վճարովի

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ