News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության  կողմից մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով  ստացված  առանձնապես խոշոր  չափերով  եկամուտներն  օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ քրեական  գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված  «Պոլիմեր Մատերիալս» եւ « Հանթսման  Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս»  ՍՊ ընկերության 100 տոկոս  բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի  վաճառելու, սակայն  գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում  հարկային մարմնին չներկայացնելու, դրանից  հնարավոր առաջացող հարկային  պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի  Հանրապետությունում թողնված եւ բացառապես  բարեգործության համար նախատեսված  այդ գումարից մոտ 1 մլն 135 հազար ԱՄՆ  դոլարը իրականում բարեգործական նպատակներին  չուղղելու,  չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Վարդան  Օսկանյանի ու նույն հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի անդամ  Տիգրան Կարապետյանի  անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաեւ գումարների մի մասն  անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտելով իր իսկ  կանոնադրության եւ գործող  օրենսդրության պահանջները 2011թ. համար,  ֆինանսավորման աղբյուրների,  ֆինանսական տարում օգտագործված  միջոցների, այդ թվում  «Պոլիմեր Մատերիալս» եւ «Հանթսման  Ինթերնեյշնլ»  կորպորացիաների կողմից  բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ  դոլար գումարի վերաբերյալ  հաշվետվության  չի ներկայացրել:

Քրեական  գործով նշանակվել են հարկային ստուգումներ,  ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ եւ այլ քննչական գործողություններ,  միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու,  օբյեկտիվ եւ բազմակողմանի  նախաքննություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ