News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը տարեկան ունենում է մոտ 10 հազար այցելու (Ֆոտոռեպորտաժ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը: Նրա խոսքով` այցելուները հիմնականում Հայաստանից են, գալիս են կոլեկտիվներով, ընտանիքներով, ընկերներով, բարեկամներով եւ այլն: Թանգարանի տոմսն արժե 300 դրամ, իսկ էքսկուրսավարի ծառայության համար պետք է վճարել 1000 դրամ:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը երկհարկանի շինություն է: Առաջին հարկում կա չորս սրահ` առաջին սենյակը հետո դարձել է հացատուն, երկրորդ սենյակը հայրն է կառուցել եւ ընտանիքը  տեղափոխվել է այդտեղ, երրորդ սենյակում ներկայացված է Թումանյանի կյանքը, գործունեությունը, հոր մահից հետո եղբայրները ավելացրել են չորրորդ սենյակը: Իսկ երկրորդ հարկը այսպես ասած հիշողությունների սրահ է, որտեղ պահպանվում են Թումանյանի անձնական իրերը` հագուստը, օգտագործման առարկաները:

Թումանյանի տուն-թանգարանը գործում է 1939թ, այն վերանորոգվել է 2002թ «Հայաստան» հիմնադրամի միջոցով: Թանգարանի վարիչի խոսքով` այժմ գազաֆիկացման նախագիծը պատրաստ է, մնում է սկսեն աշխատանքները, որոնք կավարտեն մինչեւ ձմեռ: Ռոզա Ղազումյանը հավաստիացրեց, որ գազաֆիկացման բացակայության պատճառով իրեր չեն փչացել, քանի որ ձմեռը այդքան ցրտաշունչ չի լինում եւ իրենք սենյակները տաքացնում են այլ միջոցներով:

Թանգարանի կողքին է գտնվում  5-7 դարերում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հետագայում վերակառուցվել է 1900թ: Եկեղեցին քահանա ուներ, սակայն նրա` Էջմիածին ուղարկվելուց հետո, այն մնացել է առանց քահանայի:

Ներկայացնում ենք NEWS.am-ի բացառիկ ֆոտոռեպորտաժը Թումանյանի` Դսեղում գտնվող տուն- թանգարանից:

Տպել
Ամենաշատ
Partner news