Ադրբեջանի բանակում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել, որի հետեւանքով երկու զինվոր է վիրավորվել:
Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի ՊՆ N-րդ զորամասի զինվոր Սաբուհի Օսմանլին տաբելային ինքնաձիգից արձակված կրակոցով վիրավորել է իր ծառայակիցներ Էլշադ համաթովին եւ Մովլուդ Մուրթուզալիեւին (19-ամյա): Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց:
Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Արտակարգ պատահարի մասին տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Նա նշել է, որ հետաքննություն է ընթանում:




























