News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոստոնի ահանբեկչության իրականացման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաեւը զրկվել է ձայնից եւ, հնարավոր է, երբեք չկարողանա խոսել: Նա կարող է  ձայնից զրկվել վզի շրջանում ստացված վնասվածքից:  Կասկածյալը հիվանդանոցում է, նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, հաղորդում է CNN-ը:

Ցերնաեւին, ըստ ԱՄՆ արդադարադության նախարարության աղբյուրի, ամենայն հավանականությամբ կառաջադրվի ահաբեկչության իրականացման մեղադրանք: Առայժմ չի հաղորդվում, նրան հարցաքննելու փորձ արվել է, թե ոչ:Հաղորդվում է, որ պաշտպանական կողմը հիմնականում շեշտը կդնի  նրա երիտասարդ լինելու եւ հեգեվիճակի հետ կապված հանագամանքների վրա:

Որոշ կոնգրեսականներ ԱՄՆ նախագահ Օբամային կոչ են արել Ցարնաեւին դատել ռազմական օրենքներով, ինչպես Գուանտանամոյի բազայի դատապարտյալներին:Հիշեցնենք, որ Բոստանում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվում են չեչեն Ցարնաեւ եղբայրները: Նրանցից ավագը` Թամերլանը սպանվել էր ապրիլի 19-ին, հատուկ գործողությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ