Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ նշում է, որ «Բարեւ Երեւան» խմբակցությունը հրաժարվում է իրեն հատկացված մեքենայից:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Հայտնում ենք Ձեզ, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ «Բարեւ Երեւան» խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում:
Անահիտ Բախշյան
«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար»:
«Բարեւ Երեւան» խմբակցությանը տրամադրված ավտոմեքենայի եւ մյուս խմբակցություններին տրամադրված մեքենայի օրինակի լուսանկարները ներկայացվում են:






























