Սեւանի դատարանի շենքի հիմնանորոգման մրցույթին մասնակցել են 3 կազմակերպություներ՝ «Ախուրյանշին» (առաջարկը՝  599 մլն), «Մեծն Էրիկ» (գնային առաջարկը՝ 563 մլն դրամ), «Բաղրամյան շին» (գնային առաջարկը՝ 451 մլն դրամ):

Այդ մասին այսօր՝ հունիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, տարակուսանք հայտնելով, որ մրցույթում չի հաղթել ցածր գնային առաջարկ տվողը:

ԾԻԳ-ը, ըստ Ի. Զաքարյանի, ցածր գնային առաջարկ տվողին հաղթող չի ճանաչել հետեւյալ պատճառաբանությամբ՝ կազմակերպությունը պետք է մինչ մրցույթին մասնակցելը 1600 քառ. մետր կառուցած լինի, ու հաշվի վրա 100 մլն դրամ ունենա: Չափումները, իբր, ցույց են տվել, որ «Բաղրամյանշինը» 6-8 քմ պակաս է կառուցած եղել, իսկ հաշվի վրա 91 մլն դրամ է եղել: Ըստ Ի. Զաքարյանի՝ դրանք այնպիսի լուրջ շեղումներ չէին, որպեսզի 140 մլն դրամ ավելի առաջարկողին հաղթող ճանաչեին: