Թիվ 38 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ դեռ ոչ չի դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է:
Նշենք, որ այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին հայտնել է ՀՀԿ-ն, կուսակցությունը որոշել է այնտեղ առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամենայն հավանականությամբ, թեկնածու կառաջադրեն, սակայն այդ հարցը կքննարկեն օրերս: Իսկ ԲՀԿ-ն, մեր տեղեկություններով, թեկնածու չի առաջադրելու թիվ 38 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցի հետ կապված դեռ քննարկում չեն ունեցել:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրումը սկսվել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ 15-ը, ժամը 18.00-ն: Գրանցումը կկատարվի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:





























