Մոսկվայի ՆԳՆ աշխատակիցները փնտրում են ամենագնացի վարորդին, որը փախուստի է դիմել երեխաներին (որոնցից մեկն աղջիկ է, մյուսը տղա) առեւանգելուց հետո: Ոստիկանները սեւ, առանց համարանիշերի ամենագնացի հետախուզում են հայտարարել:
Ոստիկանություն է դիմել երեխաների տատիկը, որը պատմել է, որ փողոցում նրանց մեքենա է մոտեցել: Անծանոթը տարել է աղջկան եւ տղային, հաղորդում է LifeNews-ը: Մեքենայի հայտնաբերման համար քաղաքում անցկացվում է «Հետապնդում» գործողությունը:
Միաժամանակ, ինչպես հայտնում են Մոսկվայի ոստիկանական գլխավոր բաժանմունքում, սկզբնապես հաստատվել է, որ կասկածյալների թվում է նաեւ երեխաների մայրը: Առեւանգված երեխաներիծնողները ամուսնալուծված են, եւ երեխաները հոր հետ ապրել են Մոսկվայում:




























