Նախկին փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը հերքել է այն տեղեկությունները, թե նշանակվել է իննովացիոն զարգացման հարցերով նախագահի օգնական: Ինչպես հայտարարել է քաղաքական գործիցչներից Ալեքսեյ Չեսնակովը, այդ մասին Սուրկովն իրեն սմս-հաղորդագրություն է ուղարկել: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն
Հիշեցնենք, որ այն մասին, որ Սուրկովը վերադառնում է Կրեմլ, գրել էր «Իզվեստիա» պարբերականը: Պարբերականում նշել են, որ Սուրկովին առաջարկել են եւս երեք պաշտոններ, սակայն նա դրանցից հրաժարվել է:
Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը վերադառնում է Կրեմլ





























