Հարավային Կորեայի խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor Co.-ն կորցրել է 39 մլն դոլար՝ օգոստոսի 20-ին արտադրությունը դադարեցնելու պատճառով: Սա արհմիության գործադուլի առաջին օրն է:

Աշխատակիցները ծրագրում են գործադուլը շարունակել նաեւ օգոստոսի 21-ին, իսկ օգոստոսի 22-ին կվերադառնան բանակցություններին: 45 հազար աշխատակիցների 4 ժամյա բացակայության արդյունքում արտադրությունը նվազել է 2.1 հազար միավորով, հաղորդում է Bloomberg-ը:

Արհմիությունները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը՝ կապված գնաճի հետ, ցանկանում են ստանալ այլ բոնուսներ, ինչպես նաեւ աշխատակիցների երեխաների ուսման համար սուբսիդավորումներ: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Reuters-ի տվյալներով՝ այսօր Hyundai-ի գործարանի բանվորը մեկ ժամ աշխատելու դիմաց ստանում է մոտ 22 դոլար: