Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ԵՄ եւ Մասքսային միություն Կիեւի ինտեգրացման վերաբերյալ հետագա բանակցություններն անիմաստ են, հետագայում կողմերը կհետեւեն իրավիճակին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետերի բանակցությունների արդյունքների հիման վրա լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը, Ուկրաինայի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հետո, չի տեսնում Կիեւի նկատմամաբ Մաքսային միության շրջանակներում սահմանված սակագների կիրառումը: «Ուկրանացիները ցանկանում են գտնել համատեղելի ձեւաչափ: Սակայն մենք փորձցինք ցուցյ տալ, որ դա անհնար է»,- լրագրողներին հայտնել է Շուվալովը: «Միեւնույն մաքսային սակագնի դեպքում մենք այստեղ իրավաբանական հնարավորություն չենք տեսնում»,- ավելացրել է նա:
Նա նաեւ նախազգուշացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ կարող է մաքսային վերահսկողության հատուկ մեխանիզմներ եւ մի շարք այլ միջոցառումներ մշակել, այն դեպքում եթե Ուկրաինան ԵՄ հետ ասոցացված անդամության համաձայնագիր կնքի, հաղորդում է ՌԻԱ-ն:
«Եթե Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ կնքվի ասոցացված անդամության եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր, փորձագետները լուրջ (…) մտավախություններ ունեն, որ որոշ ապրանքախմբեր Մաքսային միության տարածք մուտք կգործեն առանց հսկողության, որ մենք չենք կարողանա իրականացնել այնպիսի պաշտպանական միջոցառումներ, ինչպիսիք որ ամրագրված են ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրում»,-հայտնել է Շուվալովը:
Նա նշել է, որ այդ դեպքում ստիպված կլինեն կիրառել հատուկ միջոցներ, որպեսզի պաշտպանեն Մաքսային միությունը.« Մենք ստիպված կլինենք կիրառել ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի 6-րդ հավելվածը, որը թույլ է տալիս հատուկ մեխանիզմներ գործի դնել»:



























