ԱՄՆ-ի Պետդեպը հետաձգել է ռուսական կողմի հետ Սիրիայի հարցով խաղաղ կոնֆերանսի գումարման նախապատրաստությունների շուրջ բանակցությունները, որոնք նշանակված էին օգոստոսի 28-ին։ Այս մասին ասված է Պետդեպի զեկույցում։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը հետաձգվել է «Սիրիայում քիմիական զենքի կիրառման առնչությամբ պատշաճ պատասխան մշակելու համար»։ «Մենք ռուս գործընկերների հետ կաշխատենք նոր ամսաթիվ նշանակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Նաեւ ընդգծվում է, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայում ճգնաժամի հուսալի եւ համապարփակ կարգավորման սկզբունքին»։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հաղորդագրության հրապարակումից մի քանի ժամ առաջ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 28-ին։




























