News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրից արտաքսել է ամերիկացի երեք դիվանագետի` նրանց մեղադրելով «երկրի էլեկտրաէներգետիկական համակարգում խափանումներ առաջացնելու նպատակով աջ ուժերի գործունեությունը ֆինանսավորելու» մեջ:

Venezolana de Television հեռուստաալիքի ուղիղ եթերում Մադուրոն վստահեցրել է, որ ունի  դրա ապացույցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերություններն արդեն երեք տարի է պահպանվում են ժամանակավոր հավատարմատարի մակարդակով: 2010թ. վերջին Կարակասում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել Լարի Պալմերը, որն էլ Կոնգրեսում հայտարարել էր Վենեսուելայի զինվորականների ցածր բարոյականության եւ Կոլումբիայի ապստամբների հետ ունեցած նրանց կապերի մասին: 

Ի պատասխան դրա` այն ժամանակվա նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, որ «այդ պարոնը երբեք դեսպան չի լինի Կարակասում»:  Վաշինգտոնն էլ վիզայի հարցում մերժել էր ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպան Բեռնարդո Ալվարեսին, որն ստիպված էր եղել հայրենիք վերադառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ