ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է դեպի ասիական երկրներ ծրագրված երկու այցելություններից՝ բյուջետային ճգնաժամի պատճառով: Նման պարզաբանումներով է հանդես եկել Սպիտակ տունը: Օբաման չի այցելի Մալայզիա եւ Ֆիլիպիններ:

Ընդհանուր առմամբ, նա ծրագրում էր այցելել չորս երկիր: Կկայանա արդյոք նրա այցը Ինդոնեզիա եւ Բրունեյ, հայտնի կդառնա բյուջեի հաստատման շուրջ իրավիճակի զարգացումներից կախված: ԱՄՆ նախագահը պետք է Ասիա ուղեւորվեր հոկտեմբերի հինգի երեկոյան:

Բիզնեսի զարգացմանը նվիրված կոնֆերանսին Օբամայի փոխարեն հանդես կգա Ջոն Քերրին, հաղորդում է«Lenta.Ru»-ն: Օբամայի ասիական այցը նվիրված է այդ տարածաշրջանի հետ ԱՄՆ տնտեսական կապերի զարգացմանը: Բյուջետային ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ում չեն գործում բազմաթիվ պետական հաստատություններ, իսկ  800 հազար աշխատողներ հարկադիր, չվճարվող արձակուրդի են անցել: