Լիտվայում դադարեցվել է «Առաջին բալթիկ հեռուստաալիքի» հեռարձակումը, որը հիմնականում վերահեռարձակում է ռուսական «Առաջին ալիքը»: Հեռարձակումը դադարեցրել է  Cgates մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցող ընկերությունը, հաղորդում է LRT televizija-ն:

Պատճառը հոկտեմբերի 4-ի «Մարդը եւ օրենքը» հաղորդման թողարկումն է եղել: Լիտվական կողմը կարծում է, որ այդ թողարկման մեջ խեղաթյուրվել են 1991թ հունվարյան դեպքերը՝ կապված խորհրդային զորքերի կողմից հեռուստատեսային կենտրոնի գրավման հետ:

ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ Cgates-ի ծառայություններից օգտվում է մոտ կես միլիոն մարդ: