Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ուկարինական իշխանությունների ներկայացուցիչներին՝ այդ երկրում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառելու համար:

«Խաղաղ ցուցարարների հանդեպ բռնությունն անթույլատրելի է եւ ուկրաինական կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-իր Twitter-ում գրել է Մեր Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հուզումները վերսկսվել են փետրվարի 18-ին, ամենադաժան իրադարձությունները տեղի են ունենում Կիեւի կենտրոնում: Երեկոյան քաղաքի կենտրոնում ոստիկանները սկսել են Անկախության Մայդանը պաշտպանել ցուցարարներից: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Կիեւի հիվանդանոցները լի են վիրավորներով: Միջազգային հանրությունը քննադատում է ուժի կիրաումը ու իշխանություններին սպառնում է պատժամիջոցներով:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ էր արել առվելագույնս օբյեկտիվորեն գնահատել երկրում տիրող իրավիճակը ու հուսով է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կքննադատի երկրում ծայրահեղականության դրսեւորումները, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: