Այսօր` փետրվարի 19-ին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Չարենցի փողոցում գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում: Ակումբում զվարճացող աղջիկները վիճաբանության են բռնվել միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այն աստիճան է իրավիճակը թեժացել, որ ստիպված են եղել միջամտել տարածքում գտնվող ոստիկանները: Ընդ որում, ըստ ականատեսի, վերջիններս դրսից են լսել աղջիկների բղավոցները եւ դրանց հետքերով մտել ակումբ: Վիճաբանողներին հնարավոր է եղել հանդարտեցնել՝ միայն բերման ենթարկելով: Ոստիկանները աղջիկներին բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժին:

Թե հետո ինչ ընթացք է ստացել, NEWS.am-ը փորձել է պարզել ոստիկանությունից, որտեղից հաստատեցին ակումբում գրանցված միջադեպը, նշեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: