Փրկարար ծառայությունը մայիսի 26-ին, ժամը  23.00-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վնասազերծել են արջին եւ տեղափոխել անվտանգ տարածք: