Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում սկսվել է Օնտակե հրաբխի ժայթքումը։

Երկրի օդերեւութաբանական ազգային վարչությունը հրաբխի շրջակայքում վտանգավորության մակարդակը բարձրացրել է հինգբալանոց սանդղակի երրորդ աստիճանի եւ արգելել հրաբխային գոտուն 4 կմ-ից ավելի մոտենալը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի` տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություն չի ստացվել:

Օնտակե հրաբուխը գտնվում է Տոկիոյից 200 կմ արեւմուտք: Վերջին անգամ այն ժայթքել էր 2007թ.: