Ճապոնական կենտրոնական Նագանո նահանգում Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով 50 մարդ է տուժել, հաղորդում են ճապոնական իրավապահ մարմինները:
Ավելի քան 30 մարդու մոտ սրտի աշխատանքի կանգ է գրանցվել, սակայն նրանց մահվան վերջնական եզրակացություն դեռ չկա: Ինչպես հաղորդում է «NHK» հեռուստաալիքը, 50-ից որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Յոթ մարդ անգիտակից վիճակում է, նրանցից մեկին տարհանել են, մյուսները շարունակում են մնալ լեռան ստորոտին:
Օնտակե հրաբխի ժայթքման պահին նրա ստորոտներին ավելի քան 250 մարդ է գտնվել: Տարբեր տվյալների համաձայն՝ ավելի քան 30 համարվում է անհետ կորած:
Օնտակե լեռան շրջանում հրաբխային ակտիվություն առավելապես նկատվել է աշնանը, գրանցվել է սեպտեմբերի 27-ի կեսօրին: Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը վտանգի հինգ բալանոց սանդղակի երրորդ մակարդակն է սահմանել: Այն արգելում է մոտենալ հրաբխի ստորոտին եւ լեռ բարձրանալ:




























