Աշխատանքային միգրանտները, որոնք խախտել են Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետները, կարող են երկիր մուտք գործելու 10 տարվա արգելք ստանալ: Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աղբյուրը նշում են, որ հոկտեմբերի 17-ին Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրինագիծը: Անօրինական հիմունքներով Ռուսաստանում գտնվելու համար պատիժը խստացնել առաջարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սա վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձնանց, որոնք ժամկետը լրանալուց հետո չեն լքել երկիրը կամ չեն երկարացրել ժամկետը: Պարբերականը նշում է, որ եթե մարդը լքել է Ռուսաստանը մուտք գործելուց հետո մեկ տարուց քիչ ժամանակի ընթացքում, բայց այնուամենայնիվ խախտել է գտնվելու կանոնները, նրա համար սահմանվում է նախկին երեք տարվա արգելքը:




























