News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը, իր անկախացումից ի վեր, ոչ մի այլ երկրից չի ստացել անգամ 1 տոկոսն այն օգնության, որը ցուցաբերում է  Ռուսաստանը։ Այս մասին մարտի 18-ին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր շնորհակալությունը հայտնելով Ռուսաստանին այդ աջակցության համար։

Նախագահի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում մեծ դեր է խաղում ռազմական համագործակցությունը։ «Այդ հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել։ Մյուս կողմից այսօր, ըստ իս, եւ այդպես են կարծում նաեւ շատ այլ մասնագետներ, Ադրբեջանը Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծել ռազմական ճանապարհով։ Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- եզրափակել է Հայաստանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ