Դաշույնով եւ գազի բալոնով զինված 63-ամյա տղամարդը Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի անվան օդանավակայանում հարձակվել է անվտանգության աշխատակիցների վրա» Այս մասին գրում է Associated Press-ը։

Ռիչարթ Ուայթը անցյալ ուրբաթ ժամանել էր օդանավակայան եւ անվտանգության հսկողություն անցնելիս ձերբակալվել էր իրավապահների կողմից։

Ուայթը գործի էր դրել գազով բալոնը եւ մաչետեով հարվածել անվտանգության աշխատակիցներից մեկին։ Երբ տղամարդը փորձել էր նորից գործի դնել գազով բալոնը, օդանավակայանի աշխատակիցը 3 անգամ կրակել էր նրա վրա, գրում է Lenta-ն։

Ձերբակալված Ուայթին տեղափոխել են հիվանդանոց։