News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Առայժմ հայտնի չէ, թե ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի որ եղբայրն է առաջադրվելու Աբովյանի քաղաքապետի ընտրություններին: «Թող ժամանակ գա, նոր կխոսենք, կառաջադրվի, կիմանաք, չառաջադրվի, էլի կիմանաք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը:

Դիտարկմանը, թե եթե երկու եղբայրն էլ առաջադրվեն, ինչ պետք է անեք,  ում սատարեք, պատգամավորն ասաց, որ «այդպես չի լինում, որ երկու եղբայր առաջադրվեն, մի եղբայրն էլ մնա շիվար՝ ում սատարի»:

Մելիք Մանուկյանից տեղեկացանք նաեւ, որ ի տարբերություն իրեն՝ եղբայրները անկուսակցական են:

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ, այժմ այդտեղ արտահերթ ընտրություն պետք է լինի: Հավանական թեկնածուներն են համարվում Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, նրա սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, Մելիք Մանուկյանի եղբայրները: Պատգամավորը, ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով իր եղբոր՝ Վարդան Մանուկյանի հնարավոր առաջադրման մասին լուրին, ասել էր հետեւյալը. «Բայց ինչի՞ ես կասկածում, որ հնարավոր չէ, ի՞նչ է՝ թոփա՞լ է, քո՞ռ է, հիվա՞նդ է, ի՞նչ է եղել, որ չառաջադրվի»: Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ Շշի Մելոյի մյուս եղբայրը՝ Ռուբեն Մանուկյանը, եւս հնարավոր է առաջադրվի ընտրություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
Այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ...
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
Ամենաշատ