News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Ելույթ ունեցան թե՛ իշխող կոալիցիայի, թե՛ Կանաչների, թե՛ Ձախերի պատգամավորները, եւ նրանք բոլորն իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։

Նշենք, որ Կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը, որի ներկայացրած որոշման նախագծում, ի տարբերություն իշխող կոալիցիայի ներկայացրած բանաձեւի, ցեղասպանություն բառն օգտագործվում է հենց վերնագրում, շնորհակալություն հայտնեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին այդ բառն օգտագործելու համար։ Օզդեմիրի ելույթը շատ հուզական էր.

«Շնորհակալ եմ ձեզ, պարո՛ն նախագահ, ցեղասպանություն բառն ասելու համար։ Սակայն եթե դա որոշ մարդկանց որոշելուն մնար, այդպես էլ չէր արտասանվի։ Կրկնում եմ, եթե ձեզ մնար (ձեռքով ցույց է տալիս արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի կողմը), այդ բառն այդպես էլ  չէր հիշատակվի։  Իսկ այսօրվանից ամեն  բան պետք է իր անուններով կոչվի։

Ասում են, թե ցեղասպանության ճանաչումը  չպետք է ընդհատի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։ Դե ուրեմն ասեմ, որ ես երեկ Ստամբուլում էի եւ մասնակցում էի  զոհերի հիշատակին նվիրված հայ-թուրքական մի միջոցառման, որտեղ ներկա էին  2 ազգերի ներկայացուցիչները։ Այնտեղ կային թուրքեր եւ հայեր, եւ  բոլորը միասնական էին այն հարցում, թե Գերմանիայի Բունդեսթագը այդ հարցում ի՞նչ դիրքորոշում պետք է ընդունի։

Ես պատասխանում եմ այդ հարցին հիմա։ Գերմանիան պետք է դադարի իրեն այնպես պահել, ասես թե ոչ մի կապ չունի 100 տարի առաջ կատարվածի հետ։ Բունդեսթագը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Ոչ մի արտգործնախարար այլեւս  չպիտի օգտագործի «պատմական դեպքեր» արտահայտությունը։ Այդ արտահայտությունը պիտի մնա անցյալում։ Ի՞նչ է նշանակում, Թուրքիան պետք է վերագնահատի իր պատմությունը։ 

Եթե նա գնահատող լիներ, Հայոց ցեղասպանությունից հետո չէր  լինի ալավիների եւ Դերսիմի սպանդը։ Չէր սպանվի  Հրանտ Դինքը, որն ասում էր, որ եթե հայերը շարունակեին ապրել Վանը արեւելքի Փարիզը կդառնար։ Դա ճիշտ է, քանի որ այնտեղ սպանվեցին մտավորականներ, մենք կորցրեցինք այնպիսի կոմպոզիտորի, ինչպիսին Կոմիտասն էր։ Նա միայն հայերինը չէր, նա Օսմանյան պետության Կոմիտասն էր։ Ես ուզում եմ, որ Թուրքիայի դպրոցներում ուսուցանվող գրքերում երեխաները իրական պատմություն սովորեն։ Ես չեմ ուզում, որ նրանց համար օրինակելի կերպարները Թալեաթն ու էնվերը  լինեն։ Որպեսզի պատմությունը չկրկնվի,  երեխաներին չպիտի սովորեցնեն, որ նրանք հերոսներ են։

Մենք Թուրքիայի ընկերներ ենք, Ցեղասպանության ճանաչումը նրանց օգտին է, միայն այդպես հնարավոր կլինի բացել հայ-թուրքական սահմանը։ Դա պետք է արվի, դա կարող ենք անել, մենք պետք է ներդրում ունենանք»,- բուռն ծափողջույնների տակ իր ելույթն ավարտեց Օզդեմիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ