Սերբական Հանրապետության բանակի Գլխավոր շտաբի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 5-ին Բելգրադում։ Հիշատակի միջոցառումը կանցկացվի Զինված ուժերի տանը, իսկ հուղարկավորությունը նախատեսված է սեպտեմբերի 7-ին Տոպչիդերի գերեզմանատանը, հայտնում է սերբական Alo! գործակալությունը։

Հիշատակի արարողությունը կսկսվի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Բելգրադի Բրաչե Յուգովիչա փողոցում գտնվող Զինված ուժերի տանը։

Ինչպես հայտնում են սերբական ԶԼՄ-ները, հուղարկավորությունից առաջ քաղաքացիները կկարողանան հրաժեշտ տալ Մլադիչին և մատուցել իրենց վերջին հարգանքը։

Ռատկո Մլադիչը մահացել է 83 տարեկան հասակում։ Նա Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմի ժամանակ հրամանատարել է Սերբական Հանրապետության բանակի Գլխավոր շտաբը։

2017 թվականին նախկին Յուգոսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալը Մլադիչին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմի օրենքների ու սովորույթների խախտումների մեջ։ 2021 թվականին տրիբունալին փոխարինած մեխանիզմը ուժի մեջ է թողել ցմահ դատավճիռը։