Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հունիսի 20-ին, հոգաբարձուների 31 անդամներից 19-ը ՀՊՃՀ ռեկտորի գաղտնի ընտրություններում քվեարկել է Ոստանիկ Մարուխյանի օգտին, իսկ 12-ը՝ Հովհաննես Թոքմաջյանի, 1 քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել:

Մարուխյանին առաջինը շնորհավորել է Հովհաննես Թոքմաջյանը՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: