News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը:

Մուրադ Հովհաննեսի Մուրադյանը ծնվել էր ծնվ. 26 հոկտեմբերի 1930թ., Լենինականում:

ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

-1965-1967թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։

-1967թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։

-1968թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։

-1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։

-1975թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։

-1985-1988թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։

-1988-1990թթ. - Հայկոոպի նախագահ։

Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։

-2008 թվականից ՀՀ նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ