Արարատի մարզում դեկտեմբերի 2-ին վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դիմակավորված 3 անձ ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: