Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան  բանակի քեֆի ժամանակ  ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոտքի հրազենային վնասվածքով 43-ամյա տղամարդը Դսեղ գյուղի պոլիկլինկա է հոսպիտալացվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Հրազենային վնասվածք ստացածը ծնունդով Դսեղ գյուղից է, սակայն բնակվում է Վանաձորում:

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ կրակոցը հնչել է որսորդական հրացանից:

Մեր տեղեկություններով,  արդեն կա կասկածյալ, նա եւս Դսեղ գյուղից է՝ բանակի քեֆի մասնակից:

Ձերբակալվածներ դեռեւս չկան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ  112-րդ հոդվածի  1 մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: