News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում, Շլիսելբուրգում ավտոսերվիսում փոխհրաձգության հետեւանքով երկու հայ է սպանվել, եւս երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել:

Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով: Մեքենայից կովկասյան արտաքինով 5 անձ է իջել:

«Նրանք կրակ են բացել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ: Մեկը տեղում սպանվել է»,- պատմել է ականատեսը: Սրահում գտնվողները եւս զինված են եղել։ Նրան պատասխան կրակ են բացել գազային զենքերից։ Արդյունքում ասֆլատին պառկած է մնացել կռիվը հրահրողներից մեկը։ Մինչ ոստիկանները զննում էին դեպքի վայրը, շրջանային հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նրա ընկերները թաքնվել են, երբ տուժածին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Եւս մեկ տուժածի տեղափոխել են կոտրվածքաբանության բաժանմունք։

Պարզվել է, որ հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարդ, երկուսն էլ Հայաստանից։ «Սպանվածներից մեկը՝ 1956թ. ծնված Հրայր Վարդանյանը ՌԴ-ում կեցության իրավունք ունի, մյուսը՝ Պուշկինի բնակիչ Արմեն Խուրշուդյանն է՝ 1971թ. ծնված։ Երկուսն էլ կապ ունեն բիզնեսի հետ, հրաձգության ժամանակ եղել են իրրա դեմ կռվող խմբերում»,- հայտնել են իրավապահ մարմիններից։

Վերակենդանացման բաժանմունքում է մնում 26-ամյա Վախթանգ Սարգսյանը, որի կյանքին ոչինչ չի սպառնում։ Նաեւ Պետերբուրգի Ալեքսանդրովյան հիվանդանոց է դիմել 50-ամյա տղամարդ՝ հրազենային վնասվածքով, հայկական ազգանունով։ Ընդամենը, փոխհրաձգությանը մանսակցել է մոտ մեկ տասնյակ մարդ։

Ըստ NEWSru.com-ի, փոխհրաձգության հետեւանքով բոլոր տուժածներին ոստիկանության հսկողության տակ են վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ