
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 26-ին համատեղ հայտարարություն են ստորագրել:
Հայտարարության մեջ ամփոված են Հայ առաքելական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու էկումենիկ ձեւակերպումները:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ դա Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների էկումենիկ դիրքորոշումների սինթեզ է:
Նշենք, որ Հռոմի Պապի եռօրյա այցը Հայաստան կայացել է «Այց առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսով: