News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շուրջ 150 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում:

Նախօրեին երեկոյան Խորենացի փողոցը կրկին բազմամարդ էր, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին: Այստեղ ելույթ են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարել է, որ թույլ չի տալու ալկոհոլ օգտագործած անձանց գտնվել տարածքում։ Փաշինյան նաեւ առաջարկել է ամեն օր ժամը 20-ից 22-ը հավաքվել Խորենացի փողոցում։ Նա հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ամոթալի հայտարարություն է արել, նա դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ լավրովյան պլանն իրագործելու համար:

Նախօրեին զինված խմբի հետ հանդիպել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը. Նա նշել է, որ ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված խնդիրները կարգավորվում են:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Պատանդները պետք է ազատ արձակվեն, զինված խումբը պետք է վայր դնի զենքը: «Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար: Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,-ասել է նա:

Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ 
Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ