Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել: Քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում նշել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ընդգծել է Ավետիսյանը:

Ավելի վաղ՝ նախօրեին, ոստիկանության ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Facebook-ի իր էջում գրել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Նրա խոսքով, ոստիկանը սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: