«Սասնա ծռեր»-ի ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի: Այս մասին, «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է «Հիմնադիր խորհրդարանի» ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուքասզյանը, հավելելով, որ  զենքը վայր դնելուց հետո նորից բացվում է քաղաքացիական  խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։

Նրա խոսքով, ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու  դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում:

Հարցին, թե այս պահին որ պահանջներն են գերակա, Չուքասզյանը պատասխանել է. «քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում, քաղբանտարկյալների ազատում, Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում, քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ, ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո, նա նշել է. «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը  մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում