News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ իտալացի երգիչ Ալբանո Կարիզին, ով ավելի շատ հայտնի է բեմական Ալ Բանո անունով, պարգեւատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով` երաժշտական ասպարեզում ունեցած մեծ ավանդի, հայ-իտալական հարաբերություններում իր դերակատարության, ինչպես նաեւ բարեգործական ակցիաներում իր մասնակցության  համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը` հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում հանդես է եկել հայտնի իտալացի երգիչ Ալբանոն Կարիզին, ով ավելի շատ հայտնի է բեմական Ալ Բանո անունով:

Աշխարհառչակ իտալացի երաժիշտ Ալ Բանոյի երեւանյան մենահամերգը բարեգործական էր եւ ստացվող ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին։ Համերգը կայացել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հատկանշական է, որ նախքան համերգը Ալ Բանոն եղել է Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ Մարտակերտի Վանք գյուղում, որտեղ մասնակցել է արդեն ավանդական դարձած էշերի մրցավազքին` «Ղարաբաղյան կորիդային»: Այդ շոուն, իր հերթին, անցկացվում է ռուսաստանի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի հովանավորությամբ: Նա մրցանակային ֆոնդ է ստեղծել 5 հազար դոլարի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ