Ռուսական կողմը հոկտեմբերի 20-ին Լեհաստանին է հանձնել նախագահ Լեհ Կաչինսկու ինքնաթիռի վթարի հետաքննության արդյունքների հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն, միջպետական ավիացիոն կոմիտեն նախագիծը հանձնել է Լեհաստանի լիազոր-ներկայացուցիչ Էդմունդ Կլիխին:
Ըստ չափորոշիչների, լեհական կողմը 60 օր ունի համապատասխան մեկնաբանություններ անելու համար: Լեհական կողմի մեկնաբանություններից հետո հաշվետվությունը պետք է հրապարակվի: Հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Օլեգ Եֆրեմովի խոսքով, պարզվել են վթարի բոլոր հանգամանքները, ուղղակի եւ համակարգային պատճառները, նաեւ նպաստող գործոնները:
Նշենք, որ ՏՈՒ-154 ինքնաթիռը կործանվել էր Սմոլենսկում ապրիլի 10-ի առավոտյան: Արդյունքում զոհվել էին բոլոր անձինք՝ 96 մարդ, այդ թվում նախագահ Լեհ Կաչինսկին՝ կնոջ հետ, եւ այլ պաշտոնատար անձինք:



























