News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակությունը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել է 17․9 տոկոսով։ Սակայն տարեկան կտրվածքով լուրջ անկում կա՝ 10 տոկոսով։

Նկատենք, որ ճիշտ նույն իրավիճակն էր (ամսական կտրվածքով աճ ու միաժամանակ անկում տարեկան կտրվածքով) նաեւ անցած տարվա հոկտեմբերին։ Ամենայն հավանականությամբ, առքուվաճառքի գործարքների հարցում կարճաժամկետ տատանումները կապակցված են գնորդական պահանջարկի սեզոնայնությամբ։ Դրա համար էլ այս հարցում ավելի կարեւոր են երկարաժամկետ փոփոխությունները, ասենք մեկ տարվա կտրվածքով։

Վերջին տարիներին պաշտոնական գները դանդաղորեն, բայց բավականին կայուն աճում են։ Ասենք հոկտեմբերին Երեւանում բնակարանների միջին շուկայական գները տարեկան կտրվածքով աճել են, ընդ որում անխտիր բոլոր վարչական շրջաններում։ Աննշան, բայցեւայնպես աճել են (0․1-ից մինչեւ 0․4 տոկոս)։ Չնայած այդ նույն տարեկան կտրվածքով գործարքների (այստեղից էլ իրական գնորդների) քանակը նվազել է մեկ տասնորդական մասով։ Այսինքն գնորդական պահանջարկը նկատելիորեն նվազել է, իսկ ահա բնակարանները թեթեւակիորեն թանկացել են։

Բնակարանների գների աճը (պաշտոնական վարկածով) տեղի է ունենում մի շարք անբարենպաստ միտումների ֆոնին՝ ժողովրդագրական ու տնտեսական։ Վերջին տարիներին մշտական բնակչության թվաքանակը անշեղորեն կրճատվում է։ Այս գործընթացը հիմնականում կապակցված է միգրացիայում բացասական սալդոյի հետ, ինչն էլ իր հերթին ենթադրում է անշարժ գույքի շուկայում առաջարկի գերազանցող աճի մասին։ Դատելով ապրանքների ու մի շարք ծառայությունների համար բնակչության ընդհանուր ծախսերի կրճատումից՝ բնակչության եկամուտների հարցում իրավիճակը այդքան էլ լավ չէ։ Բայց պաշտոնական տեղեկատվությունն, ըստ երեւույթին, իր տրամաբանությունն ունի։

Ստորեւ ներկայացված աղյուսակում ներկայացված են բնակարանների ստանդարտ գները մայրաքաղաքի յուրաքանչյուր թաղամասի համար։ Նկատենք, որ Երեւանի թաղամասերում բնակարանների միջին մակերեսը կտրուկ տարբերվում են՝ 54 քառ մետրից սկսած (Շենգավիթում) մինչեւ 79 քառ մետր (Դավիթաշենում)։ Դրա համար էլ գների համեմատության համար անհրաժեշտ է հաշվի առնել այս գործոնը։ Տվյալ հաշվարկը կատարված է 2016-ի հոկտեմբերին դրությամբ բնակարանների 1 քառ մետր մակերեսի պաշտոնական շուկայական միջին գների հիման վրա

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ