News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ ՊՆ–ն չի հաստատել լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե Ադրբեջանի իշխանություններն արգելել են ռազմատրանսպորտային օդանավի թռիչքը Հայաստան։

Newsru կայքը, հղում կատարելով GalandecZP բլոգերին, հայտնել էր, թե Իլ–76 օդանավը «սիրիական» ուղղությամբ մեկնում էր դեպի Հայաստան։ «Մինչեւ Երեւան հասնել չեք կարող։ Ադրբեջանը թույլ չի տալիս։ Թռիչքն արգելված է»,– նշել էր դիսպետչերը։ Օդանավի անձնակազմը ելքի օդանավակայան վերադառնալու հրաման էր ստացել։

Սակայն ՌԴ ՊՆ–ում NEWS.am–ի աղբյուրը չի հաստատել այդ լուրը։ «Նման տեղեկություն չկա։ Ավելին՝ «սիրիական» ուղղությունը չի ներառում Հայաստանը։ «Էրեբունի» ավիաբազա են ժամանում ավիաբազայի կենսունակության եւ 102–րդ ռազմաբազայի հետ անմիջական կապ ունեցող օդանավերը»,– նշեց աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ