News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ։ Ավստրալական The Sydney Morning Herald–ը փորձել է հասկանալ, թե ով է ավստրալական նահանգի առաջին կին վարչապետը։

46-ամյա Գլեդիս Բերեջիկլյանի հանդեպ մեծ համակրանք էր տածում ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի նախկին վարչապետ Բարի Օ՝ Ֆարելը։  Դեռ 2014-ին նա առաջարկել էր Գլեդիսին իր հրաժարականից հետո թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնին, բայց Գլեդիսը հրաժարվել էր։ Հավաստի աղբյուրի խոսքով, նա զգացել էր, որ պատրաստ չէ դրան։

Իսկ ընկերները Գլեդիսին նկարագրում են որպես ինքնուրույն կին, որը շատ կապված է իր ընտանիքի հետ։ Նա հազիվ թե մեկ բաժակից շատ գինի խմի ընթրիքի ժամանակ, սիրում է օպերա ու գրքեր ժամանակակից պատմության մասին, խաղում է գոլֆ, ամուսին չունի, բայց «ամուսնացած է իր աշխատանքի հետ»։

Հայտնում են, որ նա կարող էր բարձր պաշտոն զբաղեցնել Commonwealth Bank–ում, բայց դրա փոխարեն ընտրել էր խորհրդարանը։ 2003-ին ընտրվել էր Նոր Ուելս նահանգի խորհրդարանի սենատոր՝ Վիլոգբի օկրուգից։ Ընտրազանգվածի զգալի մասը տեղի հայերն էին։

Բերեջիկլյանը ներգաղթականների ընտանիքից է, մինչեւ վերջերս զբաղեցնում էր գլխավոր գանձապահի պաշտոնը։ Հայտնի է, որ մինչեւ հինգ տարեկան Գլեդիսը առհասարակ անգլերեն չէր խոսում, միայն հայերեն։

Նրա ընկերներից մեկի՝ Էնդրյու Փարքերի խոսքով, նա կիրք ունի առաջադեմ ազատական քաղաքականության հանդեպ, ինչը Փարքերը վերագրում է Գլեդիսի հայկական արմատներին։ «Ես հիշում եմ, ինչպես էին մարդիկ նրան ասում «դու չես կարողանա օգտագործել քո ազգանունը, քո ընտրական պաստառների վրա պետք է պարզապես Գլեդիս գրված լինի»։ Նրա ծագումը վաղ մանկությունից նրա մեջ առաջացրել է արդարության զգացում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ