News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեռ մի քանի տարի առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը միանշանակ բացասական վերաբերմունք ուներ Ռուսաստանի հանդեպ ու նրան անվանում էր օկուպանտ, ագրեսոր ու բռնության կայսերական քաղաքականության մեղսակից։ «Բայց 2010-ին, երբ Օրբանը իշխանության եկավ՝ տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն»,- գրում է Der Spiegel –ի քաղաքական տեսաբան Կենո Վերսեկը։

Եվ այսպես, 2014-ի հունվարին «Օրբանն ու Պուտինը ստորագրեցին հունգարական ԱԷԿ-ի արդիականացման նպատակով Ռուսաստանի կողմից 10 մլրդ եվրոյի չափով վարկի մասին համաձայնագիր, ինչը շատ քննադատությունների արժանացավ», իսկ մի քանի ամսից Օրբանը հայտարարեց, որ Ռուսաստանը «զարգացման ամենահաջող մոդելն» է ու ասաց, որ ինքն էլ է մտադիր Հունգարիայում կառուցել «ոչ լիբերալ պետություն» ։ Վերջին երեք տարում Պուտինի ու Օրբանի երրորդ հանդիպումը կայացավ այս տարվա փետրվարի 2-ին։

«Պուտինի համար կարեւոր է ցույց տալ, թե ԵՄ-ն որքանով պառակտված է հակառուսաստանյան պատժամիջոցների հարցում։ Իսկ Օրբանն էլ ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանը աջակցում է Հունգարիային, ընդ որում նոր հանգամանքներում, Թրամփի ընտրվելուց հետո, դրանից ամաչել այլեւս պետք չէ», Պուտին- Օրբան հանդիպման նշանակությունը այսպես է բացատրում հունգարացի քաղաքագետ Պետեր Կրեկոն։

Ըստ Կրեկոյի, Օրբանը ԵՄ-ում Պուտինի հանդեպ ամենաբարյացակամ տրամադրված առաջնորդն է, չնայած միակը չէ Արեւելյան Եվրոպայում։ Օրինակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վաղուց է կողմ արտահայտվում պատժամիջոցների չեղարկմանը։ Նույնն էլ Չեխիայի վարչապետ Միլոշ Զեմանը, իսկ Բուլղարիայում գրեթե բոլոր քաղաքական ուժերը դեմ են պատժամիջոցներին,ասվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ