News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պանամայում ձերբակալել են Mossack Fonseca-ի հիմնադիրներ Յուրգեն Մոսակին եւ Ռամոն Ֆոնսեկային, որոնց ընկերությունը հայտնվել է «պանամական արխիվի» օֆշորային սկանդալի կենտրոնում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Իշխանությունները գործընկերներին մեղադրում են օֆշորային հաշիվներ բացելու համար, որոնց միջոցով բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունը որպես կաշառք դրամական միջոցներ է փոխանցել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին:

Mossack Fonseca-ը նաեւ, այսպես կոչված, Lava Jato կոռուպցիոն սկանդալի մասնակից է, որտեղ նույնպես ներգրավված է Odebrecht-ը:

Ռամոն Ֆոնսեկան Պանամայի նախագահին մեղադրել է Odebrecht-ից կաշառք ստանալու մեջ: Նախագահ Խուան Կառլոս Վարելան պաշտոնապես հերքել է մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ