News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ–ն հույս ունի, որ Կիեւը կհաղթահարի «նարնջագույն վարակը» եւ կվերադառնա Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության ձեւավորմանը։ Երկու երկների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրյակին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ասված է Ռուսաստանի ԱԳՆ–ի կայքում։

Անդրադառնալով Ուկրաինայում վերջին տարիներին կատարվող իրադարձություններին, դիվանագետը նշել է թե Կիեւի իշխանությունը «պարզապես կտրում են երկու ժողովուրդները կապող բոլոր թելերը, այդ ամենը, ինչը այսպես թե այնպես հիշեցնում է Ռուսաստանի մասին՝ լեզուն, կրթությունը, մշակույթը, համատեղ պատմական անցյալը, առեւտուրն ու տնտեսությունը։ «Չեղարկվում են երկկողմ համաձայնագրերը, խզվում են քույր–քաղաքների միջեւ հարաբերություններ, արգելվում են ռուսալեզու ֆիլմերն ու լրատվամիջոցները, սառեցվում են համատեղ նախագծերը, նույնիսկ՝ ի վնաս սեփական շահերի», – նշել է Կարասինը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, թե այս պայմաններում արդյունավետ համագործակցության հույս չկա։ Ըստ նրա, Մոսկվամ պատրաստ է «երկխոսություն եւ համագործակցություն ծավալել ադեկվատ ուկրաինացի քաղաքական գործիչների հետ», ինչպես նաեւ բաց է «եղբայրական ժողովրդի հետ ամենասերտ  փոխշահավետ հարաբերությունների վերականգնման համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ