News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությամբ 2017 թվականին մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված հայերեն Աստվածաշնչի առաջին  հրատարակության 350-ամյակին: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը NEWS.am-ին ասաց, որ  2016-ի վերջին Մատենադարանը շահել է այդ ծրագիրը:

Նրա խոսքով՝ հայերենով Աստվածաշնչի հրատարակումը խոշոր իրադարձություն է ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային մշակույթի համար: Տոնակատարման ծրագիրը երեք բաղկացուցիչ ունի՝, հնատիպ գրքերի ցուցադրություն, 350-ամյակին նվիրված «պատկերագիրք-ուսումնասիրության» տպագրություն եւ գիտաժողով:

Հիմնական միջոցառումները կսկսվեն հունիսին եւ կտեւեն մինչեւ տարեվերջ:

Հայերենով առաջին տպագիր Աստվածաշունչը 1666-1668 թվականներին Ամստերդամում հրատարակել է Ոսկան Երեւանցին: Սա հայերենով տպագրված հնագույն գրքերի լավագույն օրինակներից մեկն է եւ աշխարհում հրատարակված Աստվածաշնչի առավել արժեքավոր վաղ հրատարակություններից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ