News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ միջին եւ կարճ հեռահարության հրթիռների (ՄԿՀՀ) մասին պայմանագրին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ոչ ոք պաշտոնապես չի մեղադրել Ռուսաստանին ՄԿՀՀ պայմանագիրը խախտելու համար։ Ռուսաստանը եղել եւ մնում է հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ հիշյալ պայմանագրի շրջանակներում»,– հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը այսպես է մեկնաբանել New York Times–ի տեղեկատվությունը, որը վկայակոչելով նոր վարչախմբում իր աղբյուրները, հաղորդել էր, թե Ռուսաստանը խախտել է պայմանագիրը։ «Դուք հիշատակեցին մի տեղեկատվություն, որը լիովին անդեմ է»,– նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

New York Times–ը հաղորդել էր, թե Ռուսաստանի զինվորականները, իբր, հերթափոխի են կանգնեցրել լիովին մարտունակ «ցամաք–ցամաք» տեսակի թեւավոր հրթիռների ստորաբաժանումը, ինչը, ԱՄՆ–ի կարծիքով, միջին եւ կարճ հեռահարության հրթիռների մասին պայմանագրի խախտում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ