News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտարարել է հինգշաբթի, փետրվարի 16–ին Բաքվում ԱՄՆ–ի Զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի եւ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի Վալերի Գերասիմովի հանդիպման մասին։ Սա նման մակարդակի առաջին հանդիպումն է վերջին երեք տարում, հաղորդում է BBC–ն։

Պենտագոնի մամուլի ծառայության տվյալներով, զորահրամանատարները «քննարկելու են հարցերի սպեկտր, որը ներառում է ռուս–ամերիկյան ռազմական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ սխալներն ու պոտենցիալ ճգնաժամերը կանխելու նպատակով զինվորականների միջեւ հստակ եւ հետեւողական հարաբերությունների կարեւորությունը»։ Բանակցությունների օրակարգի մանրամասները չեն հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ