News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բոլոր տարաձայնությունները անհնար է հաղթահարել մեկ հանդիպման ընթացքում, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հայտնած պատրաստակամությունը՝ հաղթահարել այդ բարդ ժամանակաշրջանը, վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները։ Բայց հարաբերություններում միշտ էլ կմնան հարցեր, որոնք պահանջում են համաձայնեցում, լուծում, ու բոլոր տարաձայնությունները, իհարկե, հնարավոր չէ միանգամից հաղթահարել»,- ասել է Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման արդյունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ