News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Բելգիայի նախկին վարչապետ, Brexit-ի շուրջ բանակցությունների համար պատասխանատու Գի Վերհոֆստադտի առաջարկած բանաձեւը՝ Եվրամիության կենտրոնացման եւ ԵՄ ֆինանսների նախարարի պաշտոն ու եվրոպական բանակ ստեղծելու մասին:

BBC-ի հաղորդմամբ՝ բանաձեւի օգտին քվեարկել է 283 պատգամավոր, դեմ՝ 269-ը, ձեռնպահ՝ 83 պատգամավոր:

Եվրախորհրդարանի հավանությունը կարող է նշանակել ԵՄ հիմնարար պայմանագրի բարեփոխումների սկիզբ:

Բելգիացի գործիչը կարծում է, որ Եվրամիության ներսում հարկավոր է առաջնահերթությունը տալ երկրի մեծամասնության որոշումներին՝ այս կամ այն հարցով չսպասելով ԵՄՄ բոլոր երկրների հավանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ